Ծնվել է Էմմիի երկրորդ որդին

22:25   16 մարտի, 2017

Բոլորովին վերջերս երգչուհի Էմմին Facebook-ի իր էջում մի լուսանկար էր տեղադրել` երկրպագուներին ցուցադրելով իր կլորացած փորիկը:

«Դանիելի նոր եղբայրը, Դանիելի նոր ընկերը»,- այսպիսի հեշթեգ էր կատարել երգչուհին:

Իսկ րոպեներ առաջ Էմմին Facebook-ում հայտնել է, որ երեխան լույս աշխարհ է եկել.

«3 կգ հրաշք»,-գրել է երգչուհին:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Էմմիին` փոքրիկին մաղթելով առողջ եւ խաղաղ մանկություն:



© NEWS.am STYLE