Սելենա Գոմեսը՝ Vogue-ի շապիկին եւ էջերում

10:05   17 մարտի, 2017

Մարտի 28-ին լույս կտեսնի ամերիկյան Vogue ամսագիրը, որի շապիկին եւ էջերում 24-ամյա Սելենա Գոմեսն է: Նա պատմել է դեպրեսիայի եւ վերականգնողական կենտրոնում գայլախտից բուժման մասին:

«Ես շատ խոցելի էի իմ երկրպագուների առջեւ: Երբեմն ասում էի բաներ, որ չպետք էր ասել: Բայց պետք է ազնիվ լինել նրանց  հետ: Կարծում եմ՝ ինչ-որ չափով դա է պատճառը, որ ես իմ տեղում եմ: Շրջագայության ժամանակ ինձ միայնակ ու ճնշված էի զգում: Ինքնագնահատականս ցածր էր: Խուճապային վիճակները տեղի էին ունենում  բեմից դուրս գալուց առաջ եւ ելույթի վերջում: Զգում էի, որ բավականաչափ լավը չեմ եւ ոչինչ չեմ տալիս իմ երկրպագուներին, ովքեր կարող էին դա նկատել»,- խոստովանել է երգչուհին, որն անցած տարի բաժանորդների թվով ամենահայտնի անձն էր Instagram-ում:

Երգչուհին հիվանդանոց է պառկել համաշխարհային շրջագայության շրջանակում համերգները չեղյալ հայտարարելուց հետո:

Հայտնի երգրուհուն լուսանկարել են Մերտ Ալասն ու Մարկուս Պիգոտը:

«Չեք կարող պատկերացնել, ինչ լավ էր գտնվել եւս վեց աղջիկների հետ, ովքեր նույնպես պայքարում էին կյանքի համար: Ինձ հաջողվեց անել իմ կյանքի ամենաբարդ եւ ամենահրաշալի բաներից մեկը: Հենց որ ես հայտնի դարձա Instagram-ում, կարծես վերածվեցի թմրամոլի: Սոցիալական մեդիան խժռում էր ինձ. քնում եւ արթնանում էի նրա հետ: Հիմա իմ հեռախոսահամարը գիտի միայն 17 մարդ, որոնցից միայն երկուսն են հայտնի անձինք»,- պատմել է երգչուհին:



© NEWS.am STYLE