Հայտնի ֆրանսիացի դաշնակահար Ռիշար Կլայդերմանը ժամանել է Հայաստան

08:36   17 մարտի, 2017

Հայտնի ֆրանսիացի դաշնակահար Ռիշար Կլայդերմանը ժամանել է Հայաստան:

63-ամյա երաժիշտը Երեւան է հասել վաղ առավոտյան, բայց արդեն մի քանի ժամ անց Երեւանի Grand hotel հյուրանոցում հանդես կգա մամուլի ասուլիսով, որտեղ կպատմի իր ստեղծագործական պլանների եւ մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի մասին:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի դաշնակահարը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ կատարեց Պոլ դե Սենեվիլի Ballade pour Adeline ստեղծագործությունը:

Այդ սինգլը վաճառվել է 22 մլն օրինակով աշխարհի ավելի քան 30 երկրներում:

Ներկայումս Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1200 երաժշտական ստեղծագործություն եւ թողարկել ավելի քան 100 ձայնասկավառակ՝ ընդհանուր 90 մլն օրինակով:



© NEWS.am STYLE