8 մեքենայի համար ավտոտնակ, հսկայական լողավազան, 5 ննջարան. Ջասթին Բիբերը Սիդնեյում առանձնատուն է վարձել

13:36   17 մարտի, 2017

Ջասթին Բիբերն իր Purpose Tour համերգային շրջագայության շրջանակում համերգներով Ավստրալիայում էր: 23-ամյա կանադացին այստեղ մի քանի համերգ է տվել՝ Սիդնեյում համերգասրահում 70 հազար մարդ հավաքելով, իսկ հետո Նոր Զելանդիա է մեկնել, որտեղ նույնպես մի քանի ելույթ է ունենալու:

Հայտնի կատարողը չի կարողացել զերծ մնալ սկանդալներից: Սիդնեյում համերգներից մեկից հետո ոստիկանությունը Բիբերի կողմից վարձակալած առանձնատուն է գնացել: Իրավապահներին հարեւաններն են զանգահարել, քանի որ երգչի տան դարպասների մոտ շուրջ հազար երկրպագու է հավաքվել, նրանցից ոմանք նույնիսկ փորձել են տուն ներխուժել:

Ի դեպ՝ առանձնատան մասին:

Ժամանակակից ոճով կառուցված տանը հսկայական լողավազան, 8 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, 5 ննջարան եւ 5 լոգասենյակ կա:

Տունը հիմնականում արծաթագույն եւ սեւ գուներանգներով է:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE