Էդդի Մերֆին «Ուղեւորություն դեպի Ամերիկա» լեգենդար ֆիլմի երկրորդ մասը կնկարահանի

14:34   17 մարտի, 2017

Հիշո՞ւմ եք՝ հեռավոր 1988 թվականին կինոյի նման գլուխգործոց կար՝ «Ուղեւորություն դեպի Ամերիկա», որտեղ արքայազն Ակիմին մարմնավորող Էդդի Մերֆին Նյու Յորք է մեկնում՝ հարսնացու գտնելու:

Հրաշալի կատակերգություն էր, եւ հաճելի լուր բոլոր նրանց համար, ովքեր ջերմությամբ են հիշում այն տարիները, երբ այդ ժապավենը ցուցադրում էին այստեղ:

 

Ըստ TMZ-ի՝ Էդդի Մերֆին որոշել է նկարահանել ֆիլմի երկրորդ մասը: Դերասանն իր Twitter-ում դերասանուհի Վանեսա Բել Քելոուեյի նկարն է հրապարակել եւ այսպես մակագրել.

 

«Ուղեւորություն դեպի Ամերիկա»-ի երկրորդ մա՞սը»:

Իհարկե, որոշ ժամանակ անց դերասանը ջնջել է գրառումը, բայց համացանցում արդեն իրարանցում է առաջացել:

 

Դե ինչ, նոր եւ հաճելի լուրեր ենք սպասում Էդդի Մերֆիից:



© NEWS.am STYLE