Եվա Մենդեսը վերջին կես տարվա ընթացքում առաջին անգամ հանրությանն է ներկայացել

15:05   17 մարտի, 2017

43-ամյա Եվա Մենդեսը վերջին կես տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացել է հանրությանը: Դերասանուհուն իսկապես հազվադեպ կարելի է տեսնել տարբեր երեկույթներին, առավել եւս, որ նա եւ Ռայան Գոսլինգն իրենց անձնական կյանքը խնամքով թաքցնում են պապարացիներից:

Երեկ երեկոյան Մենդեսին նկատել են Մայամիում New York & Company խանութի բացմանը, որտեղ դերասանուհին ներկայացրել է իր նոր հավաքածուն:

Միջոցառմանը երկու դուստրերի մայրը (Էսմերալդա Ամադան 2 տարեկան է, Ամանդա Լին՝ 1 տարեկան) հունական ոճով փիրուզագույն երկար զգեստով է ներկայացել:

Դերասանուհին կերպարը լրացրել է խոշոր ականջօղերով եւ բնական դիմահարդարմամբ:

Եվային ընկերակցել է ապրանքանիշի գլխավոր տնօրեն Գրեգ Սքոթը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Եվա Մենդեսը պաշտոնական միջոցառման մասնակցել է անցյալ տարվա սեպտեմբերին, New York & Company-ի համար իր վերջին հավաքածուի ցուցադրության ժամանակ:

Էսմերալդա Ամադուին Եվան լույս աշխարհ է բերել 2014 թվականին, իսկ Ամանդա Լիին՝ 2016-ի գարնանը:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ FilmMagic-ի



© NEWS.am STYLE