47-ամյա Ջենիֆեր Լոպեսը՝ նոր սիրեցյալի հետ ռոմանտիկ ընթրիքի գնալիս

16:06   17 մարտի, 2017

Ջեյ Լոյի նոր սիրավեպն իսկական ինտրիգ է լրագրողների համար, քանի որ 47-այյա երգչուհուն եւ 41-ամյա բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսին միասին չեն «բռնացնում»:

Այս անգամ էլ սիրահարները Մայամիում հայտնի Casa Tua ռեստորան են գնացել, բայց առանձնաբար են մտել հաստատություն:

Ջենիֆեր, ի՞նչ մանկական խաղեր են:

Ի դեպ՝ ե՛ւ 41-ամյա Ալեքսը, ե՛ւ Լոպեսը հայտարարել են, որ չնայած բուռն սիրավեպին՝ առաջնայինն իրենց երեխաներն են:

Նորաթուխ զույգը երկուական երեխա ունի նախկին ամուսնություններից եւ, աղբյուրների պնդմամբ, նրանք սիրում են միասին ժամանակ անցկացնել: Լոպեսը Մարկ Էնթոնիի հետ ամուսնությունից դուստր եւ որդի ունի՝ 9-ամյա երկվորյակներ Էմման եւ Մաքսը:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Xposure-ի



© NEWS.am STYLE