58-ամյա Մադոննան համացանցում անձնական մարզիչ է փնտրում

17:02   17 մարտի, 2017

Մադոննայի անունը «էպատաժ» բառի հոմանիշն է: Ինչ էլ նա անի, միշտ իրարանցման կամ սկանդալի հոտ է գալիս:

Հիմա էլ 58-ամյա երգչուհին տեսանյութ է հրապարակել, որում նա չիփս է ուտում եւ հայտարարում, որ անձնական մարզչի մրցույթ է հայտարարում:

Հավակնորդները պետք է հոլովակ նկարահանեն, որում պետք է ցույց տան, որ միանման լավ տիրապետում են ե՛ւ սպորտային, ե՛ւ պարային տեխնիկայի:

Որպեսզի փոփ-աստղը կարողանա անձամբ տեսնել յուրաքանչյուրին, հարկավոր է ձայնագրությանն ավելացնել #MadonnaChallenge եւ #DanceOn հեշթեգերը:

Եզրափակիչ անցածներին կորոշի DanceOn հանրությունը, որը շուրջ 100 միլիոն օգտատիրոջ է ներառում: Այն 2010 թվականին հիմնվել է Մադոննայի մասնակցությամբ:

Սակայն հաղթողին, ամեն դեպքում, Մադոննան կորոշի. լավագույնները Նյու Յորք կմեկնեն եւ կաշխատեն երգչուհու հետ, մինչեւ նա վերջնական որոշում կայացնի:



© NEWS.am STYLE