«Երանի» հեռուստասերիալի դերասանուհի Աննա Սարգսյանը՝ պլաստիկ միջամտությունների դիմելու խոսակցությունների մասին

15:15   17 մարտի, 2017

«Որբերը» հեռուստասերիալից հայտնի, այժմ «Երանի»-ում նկարահանվող երիտասարդ դերասանուհի Աննա Սարգսյանն օրեր առաջ նոր լուսանկարներ էր տեղադրել Instagram-ում՝ ցուցադրելով իր գեղեցիկ դիմահարդարումը:

Make up-ի շնորհիվ Աննայի արտահայտիչ դիմագծերն ավելի էին ընդգծվել, ինչը տարատեսակ խոսակցությունների առիթ դարձավ: Օգտագտերերից մի քանիսը կարծիք հայտնցինք, թե իբր դերասանուհին դիմել է պլաստիկ միջամտությունների եւ փոխել է քթի ու շուրթերի կառուցվածքը:

NEWS.am STYLE-ը զրուցել է Աննայի հետ՝ պարզելու տարածված ասեկոսեների իսկությունը.

«Նորմալ եմ վերաբերվում նման խոսակցություններին, որովհետւ վերջին շրջանում աղջիկները եւ կանայք այնքան են դիմում պլաստիկ վիրահատությունների, որ բնականն  արհեստականից արդեն չի տարբերվում: Այնուամենայնիվ, նշեմ, որ երբեք չեմ դիմել պլաստիկ միջամտությունների օգնությանը»,-նշեց դերասանուհին՝ մեզ տրամադրելով նաեւ իր դեռեւս չհրապարակված լուսանկարներից մի քանիսը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE