Սուպերմոդել Թայրա Բենքսը կրկին կլինի «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» շոուի ժյուրիի աթոռին

18:02   17 մարտի, 2017

Ամերիկյան հանրահայտ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» շոուի երկրպագուները հաստատ կարոտած կլինեն ամենայուրահատուկ, խիստ ու կանացի ժյուրիի անդամին՝ շոուի համահիմնադիր եւ հաղորդավարուհի Թայրա Բենքսին, որը վերջին՝ 23-րդ եթերաշրջանի ժամանակ իր տեղը զիջել էր Ռիտա Օրային:

Թոփ մոդելը, սակայն, շտապել է ուրախացնել իր երկրպագուներին՝ Instagram-ի իր էջում տեղադրելով նոր լուսանկար՝ հետեւյալ մակագրությամբ.

«Ես կարոտել էի իմ թոփ մոդելներին, այսպիսով՝ մայրիկը վերադառնում է»:

Նախկինում՝ EW-ին տված իր բացառիկ հարցազրույցում Թայրան նշել էր, որ շոուից հեռանալու միտք ունեցել է դեռեւս 2007 թ-ին.

«Այս շոուն իմ կյանքում այնքան երկար էր շարունակվել, որ ես ինչ-որ նորություն էի փնտրում դրա համար: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ այս մրցույթը առաջնային հետաքրիր եւ թարմ մնա հեռուստադիտողի համար»,-պատմել է աստղը, որին արդեն շուտվ կտեսնենք մրցութային նախագծի 24-րդ եթերաշրջանի ժամանակ:



© NEWS.am STYLE