Մկրտիչ Արզումանյանին կտեսնենք «Ֆուլ Հաուս»-ի 6-րդ եթերաշրջանում (ֆոտո)

20:53   17 մարտի, 2017

Մարտի 13-ից հայ հեռուստադիտողը կրկին վայելում է իր կողմից սիրված «Ֆուլ Հաուս» սիթքոմը, որտեղ հայտնի ու սիրված կերպարնրից զատ՝ հայտնվել են նոր հերոսներ, որոնց մարմնավորում են Հայկ Պետրոսյանն ու Թամարա Պետրոսյանը:

Սակայն ինչպես յուրաքանչյուր եթերաշրջանի ժամանակ՝ այս անգամ էլ ստեղծագործական կազմը որոշել է անակնկալ մատուցել սիթքոմի երկրպագուներին՝ այնտեղի դրվագներից մի քանիսում նկարահանելով նաեւ հեռուստադիտողի կողմից սիրված այլ դերասանների:

Այսպիսով՝ «Ֆուլ Հաուս»-ի սերիաներից մեկում շուտով կտեսնեք նաեւ բոլորի կողմից սիրելի Մկրտիչ Արզումանյանին: Այս մասին տեղեկանում ենք Մենչի Instagram-ից:

«Շնորհակալ եմ ընկրոսջս՝ Մկոյին, որ չմերժեց եւ մասնակցեց մեկ սերիայի նկարահանմանը»,-Մկոյի հետ համատեղ լուսանկարն այսպես է մեկնաբանել Մենչը:



© NEWS.am STYLE