Էրիկ Հարությունյանը տպավորեց ռուսական «Ձայնը» նախագծի ժյուրիին

23:10   17 մարտի, 2017

Ռուսական «Голос Дети» նախագծի հերթական փուլի ժամանակ ժյուրիի անդամներին` Վալերի Մելաձեին, Դիմա Բիլանին եւ Նյուշային, իր ելույթով տպավորեց հայազգի Էրիկ Հարությունյանը: Տղան կատարեց Ֆրենկ Սինատրայի հանրահայտ «New York, New York» երգը: Չնայած ժյուրին չշրջվեց նրա կատարման ընթացքում` Վալերի Մելաձեն նշեց.

«Ես քեզ ավել ոչինչ չեմ կարող սովորեցնել»:
Իսկ Նյուշան եւ Բիլանն ավելացրեցին, որ Էրիկն արդեն ունի իր լսարանը եւ հաջողություն մաղթեցին հայ տղային` վստահ լինելով, որ նրան հրաշալի ապագա է սպասվում:



© NEWS.am STYLE