11-ամյա աղջկա հրաշալի ելույթը հիացրեց ռուսական «Ձայնը» նախագծի ժյուրիին

11:11   18 մարտի, 2017

NEWS.am STYLEմանկական «Ձայնը» նախագծում սովորաբար ուշադրություն է դարձնում մեր հայրենակիցների վրա, սակայն այս ելույթն անկարող էինք շրջանցել:

Ռուսական նախագծում հիմա ընթանում է կույր լսումների փուլը: Երեկվա հաղորդման ժամանակ Դենիզա Խակիլաեւան ուղղակի ցնցեց Անաստասիա Պրիխոդկոյի տարբերակով «Վերա»  երգի իր շքեղ կատարմամբ:

Երգը մտել է Վալերի Մելաձեի 1996 թվականի «Վերջին ռոմանտիկը» ալբոմի մեջ: Երգի երաժշտությունը եւ բառերը գրել է Կոնստանտին Մելաձեն:

Ժյուրիին հրապուրեց աղջկա վոկալը, որը ամեն տեսակի գովեստներից հետո ընտրեց Վալերի Մելաձեի թիմը:



© NEWS.am STYLE