10-ամյա Կարինե Իգնատյանը ռուսական «Ձայնը» նախագծի ժամանակ իր ելույթով շոկի ենթարկեց Դիմա Բիլանին

23:45   17 մարտի, 2017

Ռուսաստանի առաջին ալիքի եթերում շարունակվում է մանկական «Ձայնը» նախագիծը: Րոպեներ առաջ իր ելույթով ժյուրիին, հատկապես, Դիմա Բիլանին, շոկի ենթարկեց հայազգի Կարինե Իգնատյանը: 10-ամյա աղջիկը կատարեց Բիլ Ուիզերսի Just the two of us երգը` ստիպելով Դիմա Բիլանին շրջվել առաջին իսկ վայրկյանից:

«Այնքան փոքրիկ եք, բայց այնքան հասուն եք երգում»,-նկատեց Վալերի Մելաձեն: Իսկ Դիմա Բիլանը նշեց.
«Դուք հրաշալի իմպրովիզ ներկայացրեցիք այսօր: Ոչ բոլորն են այդպես կարողանում»:
Կարինեն նախընտրեց լինել հենց Դիմայի թիմում:



© NEWS.am STYLE