Քլոե Քարդաշյանին «բռնացրել» են Լոս Անջելեսում Hermes Birkin-ի 23 հազար դոլար արժողությամբ պայուսակով

12:10   18 մարտի, 2017

Քլոե Քարդաշյանն օրերս իր նոր ընկերոջ՝ «Քլիվլենդի» բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի համար «ոսկե» տարեդարձ է կազմակերպել:

Հայուհու սիրելին 26 տարեկան դարձավ, եւ զույգը որոշել է ոչ մեծ երեկույթ կազմակերպել, որը հետո քննարկվել է բոլոր առաջատար կայքերի աստղերին նվիրված խրոնիկայում:

Իսկ ահա երեկ Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղին բռնացրել են Լոս Անջելեսի օդանավակայանում:

Քիմ Քարդաշյանի քույրն աչքի է ընկել շքեղ կերպարով: Դե, այլ կերպ չէր էլ կարող լինել. չէ՞ որ ռեալիթի շոուի աստղի ձեռքի Hermes Birkin-ի վարդագույն պայուսակը արժե առնվազն 23 հազար դոլար (ահա եւ հաշվեք, թե որքան ընտրակաշառք պետք է վերցնեք այն ձեռք բերելու համար):

Իր կերպարը 32-ամյա Քլոեն լրացրել է Givenchy-ի հազար դոլարանոց տաբատով:

Դե, ինչպե՞ս է ձեզ դուր գալիս Քլոեի կերպարը:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE