Երջանիկ սիրահարներ Սելենա Գոմեսն ու The Weeknd –ը Տորոնտոյում զբոսնելիս

13:07   18 մարտի, 2017

Լրատվամիջոցների կենտրոնում հիմա երկու սիրային պատմություններ են՝ Ջեյ Լոի նոր սիրավեպը 41-ամյա բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգոսի հետ ու իհարկե Սելենա Գոմեսի սիրավեպը երգիչ The Weeknd-ի հետ։ 

Վերջինների մասին էլ հենց կխոսենք։

Այդ «քաղցր զույգին» տեսել են Տորոնտոյում:

Միանգամից երևում է, որ 24-ամյա հանրահայտ երգչուհին ու 27-ամյա երաժիշտը վայելում են միմյանց ընկերակցությունը։

Սիրահարներին միասին են «բռնացրել» մեկ օր հետո, երբ հայտնի է դարձել, որ ամերիկյան Vogue ամսագրի ապրիլյան համարը կզարդարի 24-ամյա Սելենա Գոմեսը, որը պատմել է դեպրեսիայի եւ վերականգնողական կենտրոնում գայլախտից բուժման մասին:

«Ես շատ խոցելի էի իմ երկրպագուների առջեւ: Երբեմն ասում էի բաներ, որ պետք չէր ասել: Բայց պետք է ազնիվ լինել նրանց հետ: Կարծում եմ՝ ինչ-որ չափով դա է պատճառը, որ ես իմ տեղում եմ: Շրջագայության ժամանակ ինձ միայնակ ու ճնշված էի զգում:

Ինքնագնահատականս ցածր էր: Խուճապային վիճակները տեղի էին ունենում բեմից դուրս գալուց առաջ եւ ելույթի վերջում: Զգում էի, որ բավականաչափ լավը չեմ եւ ոչինչ չեմ տալիս իմ երկրպագուներին, ովքեր կարող էին դա նկատել»,- խոստովանել է երգչուհին, որն անցած տարի բաժանորդների թվով ամենահայտնի անձն էր Instagram-ում:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝PacificCoast



© NEWS.am STYLE