«Հարբած» բառի 41 հոմանիշները՝ Ջեյմի Դորնանը նշել է Սուրբ Պատրիկի օրը

17:32   18 մարտի, 2017

Այս նորությունը կգնահատեն նրանք, ովքեր մի քիչ հասկանում են անգլերեն, այնպես որ  նախապես  ներողություն ենք խնդրում նրանցից, ովքեր լեզուն չգիտեն, բայցեւայնպես այս տեսահոլովակի կողքով անտարբեր անցնել մենք չկարողացանք։

Եվ այսպես, երեկ Իռլանդիան (եւ ոչ միայն) նշում էր սուրբ Պատրիկի օրը։ Մարտի 17-ը Իռլանդիայի երկնային հովանավոր սուրբ Պատրիկի մահվան օրն է ու այդ օրը իռլանդացիները տրվում են գարեջուր վայելելու խրախճանքին։

Իռլանդացի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Ջեյմի Դորնանը, որը մեզ հայտնի է «50 երանգները» ֆիլմից, Ջիմի Քիմելի շոուի ժամանակ որոշել է հասարակայնությանը իրազեկել՝ հայտնելով «հարբած» բառի 41 հոմանիշները, դրանցից էին նաեւ «այրվում եմ տոնածառի նման», «Ռամա –լամա դինգ-դոնգդ»-ի  նման արտահայտություններ եւ այլն։



© NEWS.am STYLE