Ինչպես ճիշտ պահել սեզոնային հագուստը

19:14   12 ապրիլի, 2017

Մինչեւ բոլոր «անպետք» իրերը հավաքելն ու դասավորելը՝ դրանք պետք է քիմմաքրման տալ, հետո բաց օդում թողնել (առնվազն կես օր), արդուկել եւ միայն այս գործողություններից հետո տեղավորել դարակներում կամ ճամպրուկի մեջ:

Տրիկոտաժե իրերն ավելի լավ է պահել առանձին դարակում կամ տուփերում: Առնվազն կես ամիսը մեկ ամբողջ հագուստը պետք է հանել, թափ տալ եւ նորից դասավորել: Այդպես նրանց թարմ տեսքը չի կորչի, եթե անգամ կես տարի ծալված մնան:

Երեկոյան զգեստները հարկավոր է պահպանել կտորից պատրաստված պաշտպանիչ պաստառով, ընդ որում՝ բաց գույնի զգեստները՝ մուգ պաստառով, իսկ երկար զգեստները հարկավոր է երկու տակ ծալել ու կախել տաբատների համար նախատեսված կախիչից:

Կախիչի ձեւը հնրավորինս պետք է համապատասխանի զգեստի ձեւին: Թեթեւ ամառային հագուստների համար կարելի է ընտրել բարակ կախիչներ, իսկ գործնական կոստյումների համար՝ ավելի ամուրները:

Կաշվե հագուստը հարկավոր է արհեստական կտորից առանձին պահել եւ լավ օդափոխվող տարածքում, հակառակ դեպքում՝ դրանք կկորցնեն իրենց գույնն ու կդեֆորմացվեն:

Շարֆերը, փողկապները, գոտիները պետք է պահվեն առանձին տուփերում: Մինչեւ դրանք դարակներում տեղավորելը, բոլոր իրերը պետք է կոճկել, շտկել գրպանները, ուղղել օձիքները:

Բրդե, քաշմիրե եւ բնական այլ գործվածքներից հագուստը պահելիս հարկավոր է նաեւ միջատների դեմ պայքարի հատուկ միջոցներ դնել դրանց հետ:

Հագուստը պետք է այնպես ծալել, որ այն «խցկված» չլինի, չպետք է մոռանալ նաեւ «ոչ ցանկալի հարեւանության» մասին: Ամենաքմահաճ գործվածքներն են բուրդը, մետաքսը եւ կաշին: Առավել հուսալի մեթոդը դրանցից յուրաքանչյուրը առանձին պահպանել է՝ հաշվի առնելով նրանց բնույթն ու քմահաճույքները: Իսկ ճիշտ ծալելը կօգնի  խուսափել ավելորդ անգամ լվանալուց ու արդուկելուց:

Կարելի է ասել, որ որքան  խնամքով  մոտենաս հագուստին, այնքան քիչ խնդիրներ ի հայտ կգան գալիք սեզոնին: Ինչ-որ առումով սա անգամ լուրջ խնայողություն է:

 

Աղբյուրը՝  Otvetnavse.com



© NEWS.am STYLE