Ռիշար Կլայդերմանի ֆանտաստիկ համերգը Երեւանում (ֆոտոռեպորտաժ)

22:14   18 մարտի, 2017

Աշխարհահռչակ ֆրանսիացի դաշնակահար Ռիշար Կլայդերմանն այսօր ֆանտաստիկ համերգ ունեցավ Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նման եղանակին հանրահայտ դաշնակահարն անակնկալ մատուցեց հայ կանանց՝ նվագելով իր բոլոր հիթերը եւ, իհարկե, ամենահանրահայտ ստեղծագործությունը՝ Ballade pour Adeline-ը:

NEWS.am STYLE-ի ֆոտոշարքը փոխանցում է երեկոյի ամբողջ տոնական մթնոլորտը, որը դաշնակահարը պարգևեց հայ կանանց և աղջիկներին:

Նշենք, որ Կլայդերմանի երգացանկում ներկայում կա 1200-ից ավելի ստեղծագործություն: Նա թողարկել է 100 ձայնասկավառակ՝ 90 միլիոն օրինակով:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE