Դիտեն միայն կանայք. Top սերիալներ՝ կանանց մասին

13:33   19 մարտի, 2017

Հեռուստասերիալները երբեք չեն կորցնում իրենց արդիականությունն ու վարկանիշը, հատկապես, եթե դրանք կանանց ու աղջիկների մասին են:

NEWS.am STYLE-ն ընտրել և ներկայացնում է վերջին տարիների լավագույն սերիալները, որոնք վերաբերում են կանանց անձնական ու գործնական կյանքին: Սերիալներ, որոնք օգնում են ստանալ շատ հարցերի պատասխաններ եւ որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն:

«Սեքսը մեծ քաղաքում», 6 սեզոն

Չորս ընկերուհիների մասին պատմող այս սերիալը, թերեւս, աշխարհում ամենահեղինակավորն է: Կանայք անկեղծորեն քննարկում են իրենց կյանքի ամենաինտիմ մանրամասները՝ լուծումներ առաջարկելով հազարավոր աղջիկների ու կանանց խնդիրներին:

«Հուսահատ տնային տնտեսուհիները», 8 սեզոն

Սերիալը նույնպես պատմում է չորս կանանց մասին: Միեւնույն թաղամասում բնակվող տնային տնտեսուհիները ցնցվում են իրենց ընկերուհու ինքնասպանության փաստից եւ փորձում գտնել դրա մեղավորներին: Նրանցից ամեն մեկն ունի իր ընտանեկան խնդիրները, որոնց շուրջ են նաեւ ծավալվում իրադարձությունները:

«Նենգ սպասուհիները», 4 սեզոն

Այն պատմում է Լատինական Ամերիկայից ներգաղթած կանանց մասին, որոնք մեծահարուստների տանն աշխատում են որպես սպասուհի: Սերիալը սկսվում է սպասուհիներից մեկի անակնկալ սպանությամբ, որի շուրջ էլ ծավալվում են հետագա իրադարձությունները:

«Մայիկներ», 3 սեզոն

Ռուսական ամենաթարմ սերիալներից մեկը պատմում է երեք ընկերուհիների մասին, որոնք նաեւ մայրեր են եւ փորձում են կառուցել իրենց ընտանեկան երջանկությունը: Հումորային դրվագներով լի նովելում շատ կանայք կգտնեն իրենց:

«Անժելիկա», 2 սեզոն

Դարձյալ ռուսական սերիալ, որի հերոսուհին՝ ուսանողուհի Անժելիկան, տառապում է ավելորդ քաշից: Բայց մի օր նա արթանանում է՝ մոդելային կառուցվածքով, եւ այդ օրվանից նրա կյանքը փոխվում է:

«Կրքի անատոմիա», 14 սեզոն

Սերիալի գլխավոր հերոսուհին բժշկուհի Գրեյն է, որն աշխատում է հիվանդանոցում: Հենց այստեղ են զարգանում սերիալի իրադարձությունները՝ լի սիրով ու կրքով:

«Սիրուհիները», 4 սեզոն

Ամերիկյան հեռուստասերիալի գործողությունները ծավալվում են չորս մտերիմ ընկերուհիների շուրջ, որոնք ասես քույրեր լինեն: Համաձայնեք, որ նման ընկերության մասին երազում են շատերը:

«Լավ կինը», 7 սեզոն

Սերիալը պատմում է ուժեղ կնոջ մասին, որն ամուսնու՝ կոռուպցիոն սկանդալում հայտնվելուց հետո, ստիպված է լինում միայնակ հոգ տանել տան եւ երեխաների մասին:

Դե ինչ, բարի դիտում:



© NEWS.am STYLE