Հղի Աննա Սեդոկովան՝ սպորտային վերնազգեստով եւ շատ կարճ կիսատաբատով

13:34   20 մարտի, 2017

ՎԻԱ Գրա խմբի նախկին անդամ Աննա Սեդոկովան օրերս ելույթ ունեցավ Comedy Club-ում, իսկ ավելի ուշ Instagram-ի 3.5 մլն բաժանորդներին ուրախացրեց նոր լուսանկարով, որում երգչուհին կրում է սպորտային վերնազգեստ եւ շատ կարճ կիսատաբատ:

 

Comedy Club-ի հեռարձակումից հետո Սեդոկովան Լոս Անջելես է մեկնել, որտեղ, ըստ ամենայնի, կմնա մինչեւ ծննդաբերություն:

Աննան հաճախ է լուսանկարներ հրապարակում: Վերջին նկարում Սեդոկովայի հետ է նաեւ նրա կրտսեր դուստր Մոնիկան (երգչուհին նաեւ 15-ամյա դուստր ունի՝ Ալինան):

 

Հիշեցնենք, որ լուրերն այն մասին, որ Աննա Սեդոկովան երրորդ երեխային է սպասում, վաղուց էին պտտվում, սակայն երգչուհին այդ մասին պաշտոնապես հայտնեց փետրվարի սկզբին միայն:



© NEWS.am STYLE