Քլոե Քարդաշյանը՝ 9000 դոլար արժողությամբ Chanel պայուսակով

10:07   20 մարտի, 2017

Այն պահից, երբ 32-ամյա Քլոե Քարդաշյանը պաշտոնապես հայտարարեց, որ հանդիպում է «Քլիվլենդ»-ի 26-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ, հայուհին սկսել է հանրությանը ներկայանալ չափազանց թանկարժեք իրերով:

 

Օրերս Լոս Անջելեսում Քլոեին նկատել էին 23 հազար դոլար արժողությամբ Hermes Birkin պայուսակով: Մինչ այդ, նույն քաղաքում հանգստյան օրերին Տրիստանն իր ակումբի հետ պարտվել է «Լոս Անջելես Կլիպերս» ակումբին (108-78):

 

Եվ այս ամենը՝ Քլոեի ներկայությամբ:

Այդ օրը ռեալիթի շոուի աստղը պակաս ուշադրության կենտրոնում չէր, քան խաղը, քանի որ Քլոեն հանրությանը ներկայացել էր առնվազն 13 հազար դոլար ընդհանուր արժողությամբ իրերով:

 

Այսպես, Քլոեն ընտրել էր Givenchy-ից վերնազգեստ (1.500 դոլար), Chanel-ից պայուսակ (9.000 դոլար) եւ Gianvito Rossi-ից երկարաճիտ կոշիկներ (2.000 դոլար):

 

Քլոեն՝ ընկերուհու հետ

 

Ահա եւ պայուսակն ու ադամանդե մատանին:

 

Բայց այս ամենը Տրիստանին չի օգնել հաղթել...

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI-ի, Getty-ի



© NEWS.am STYLE