Հղի Բեյոնսեն՝ A.F Vandevorst-ի` 1700 դոլար արժողությամբ թիկնոցով

14:01   20 մարտի, 2017

Վերջին շրջանում Բեյոնսեն մեզ ավելի ու ավելի հաճախ է ուրախացնում՝ իր կայքում եւ Instagram-ի էջում լուսանկարներ հրապարակելով:

35-ամյա երգչուհին հերթական լուսանկարներում ներկայացել է A.F Vandevorst-ից 1700 դոլար արժողությամբ թիկնոցով: Բեյոնսեն Լոս Անջելեսի Dance Theater-ում մասնակցել է մոր՝ Թինա Նոուլզի կազմակերպած հերթական միջոցառմանը:

Երկու շաբաթ առաջ նույնպես հայտնի երգչուհին աջակցել էր մորը, ում պարային խումբը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի Էլվին Այլիի անվան Ամերիկյան պարային թատրոնում:

 

WACO թատերական կենտրոնի խումբը Թինա Նոուլզը հիմնադրել է ամուսնու՝ Ռիչարդ Լոուսոնի հետ: Ի դեպ, վերջինս անցյալ շաբաթ 70 տարեկան դարձավ:



© NEWS.am STYLE