Դավիթ Չախալյանը լքեց X Factor նախագիծը (տեսանյութ)

10:30   20 մարտի, 2017

X Factor նախագիծն այս կիրակի ամփոփեց 4-րդ գալա համերգի արդյունքները: Այս անգամ հեռուստադիտողի որոշմամբ՝ նախագիծը լքեց Շուշանիկ Արեւշատյանի թիմի անդամ Դավիթ Չախալյանը:

Դավիթի հետ վտանգավոր գոտում հայտնվել էր նաեւ Անդրեի թիմակից Յուրի Ադամյանը, սակայն մասնակիցների ճակատագիրը որոշեց ծրարը, որի մեջ ամփոփված էին քվեարկության արդյունքները:

Հաղորդավար Գրիշա Աղախանյանը նշեց, որ թեեւ Դավիթը լքում է հայկական X Factor-ը, բայց նա իր ելույթներով հասցրել է տպավորել նաեւ Լեհաստանի եւ Ռումինիայի հեռուստադիտողներին: Հայ երգչին հրավիրել են մասնակցելու ռումինական X Factor-ին:

Իսկ հայկական X Factor-ին Դավիթը հրաժեշտ տվեց Empyray խմբի «Ներում եմ քեզ» երգով:



© NEWS.am STYLE