11:03 20 մարտի, 2017Հեռարձակվել է Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի հերթական մասը, որը նվիրված է եղել անցյալ տարի Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում հայուհուն կողոպտելուն:
«Այդ սարսափելի փորձը չոչնչացրեց ինձ, հակառակը, ավելի շատ ուժ տվեց, ես հասունացա: Չեմ կարող ասել, որ ավելի լավը դարձա դրա պատճառով, բայց շատ բաների հիմա այլ կերպ եմ նայում»,- շոուի ցուցադրությունից առաջ Twitter-ում գրել էր Քիմը:
Հետաքրքիր է, որ ցուցադրությունից հետո 36-ամյա աստղն իր միկրոբլոգում ֆրանսիացի պապարացիների լուսանկար է հրապարակել՝ Քիմ Քարդաշյանին ուղղված ուղերձով:

«Քիմի եւ բոլոր Քարդաշյանների համար: Մենք քեզ չենք սիրում, որովհետեւ քո կարիքն ունենք: Մենք քո կարիքն ունենք, որովհետեւ սիրում ենք քեզ: Քեզ լավագույնն ենք մաղթում:
Քո սիրելի ֆրանսիացի պապարացիներ»: