Հմայիչ Քենդալ Ջեները՝ LaPerla-ի ֆոտոսեսիայում

12:35   20 մարտի, 2017

Մի քանի օր առաջ պապարացիները համացանցում լուսանկարներ էին տարածել LaPerla ապրանքանիշի ներքնազգեստի գովազդի համար Քենդալ Ջեների մասնակցությամբ ֆոտոսեսիայից: Հիմա այն պաշտոնապես է հրապարակվել:

21-ամյա մոդելը ներկայացրել է գարուն-ամառ 2017 հավաքածուն:


Քիմ Քարդաշյանի քրոջը լուսանկարել է Սթիվեն Քլայնը:


«Քենդալն այս արշավի նոր դեմքն է: Նրան ընտրել է անձամբ ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Յուլյա Հարթը, քանի որ Քենդալը խարիզմատիկ անհատ է ժամանակակից երիտասարդության համար: Քենդալը ժամանակակից է եւ նրբագեղ»,- ասված է ապրանքանիշի պաշտոնական հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ LaPerla-ի



© NEWS.am STYLE