«Վախենում էի, որ ինձ կբռնաբարեն եւ մտովի պատրաստվում էի դրան». Քիմ Քարդաշյանը՝ Փարիզի կողոպուտի մասին

12:03   20 մարտի, 2017

Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուն հեռարձակվում է կիրակի օրերին: Շոուի երեկվա թողարկումն ամենասպասվածներից էր, քանի որ այն նվիրված էր անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում Քիմ Քարդաշյանին կողոպտելուն: Ռեալիթի շոուի աստղը 10 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր կորցրեց:

Հայտնի է, որ ֆրանսիական ոստիկանությունը 17 մարդու է ձերբակալել, նրանցից 11-ին մեղադրում են հայուհուն կողոպտելու մեջ:


Ռեալիթի շոուի երեկվա թողարկման ընթացքում Քիմը մանրամասներ է պատմել եւ հայտարարել, որ վախենում էր՝ իրեն կբռնաբարեն.

«Բերանս ինքնակպչուն ժապավենով փակեցին, ձեռքերս կապեցին ու մահճակալի վրա նետեցին: Կարծում էի՝ ինձ կբռնաբարեն, եւ մտովի պատրաստվում էի դրան: Բայց նրանք դա չարեցին, այլ պարզապես ատրճանակն ինձ վրա ուղղեցին: Վստահ էի, որ կսպանեն ինձ: Հետո նրանք փող պահանջեցին, ես ցույց տվեցի նշանադրության մատանին: Նրանք վերցրեցին այն, ինձ լոգասենյակում փակեցին ու փախուստի դիմեցին»,- քույրերին պատմել է Քիմը:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE