43-ամյա Եվա Մենդեսը նկարահանվել է հագուստի իր հավաքածուի նոր գովազդային արշավում

15:32   20 մարտի, 2017

Անցյալ շաբաթ 43-ամյա Եվա Մենդեսը վերջին կես տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացավ հանրությանը: Դերասանուհուն հազվադեպ կարելի է տեսնել տարատեսակ միջոցառումների ժամանակ, առավել եւս, որ նա եւ Ռայան Գոսլինգն իրենց անձնական կյանքը խնամքով թաքցնում են պապարացիներից:

Մենդեսին նկատել են Մայամիում New York & Company խանութի բացմանը, որտեղ դերասանուհին ներկայացրել է ապրանքանիշի համար իր նոր հավաքածուն:

Լուսանկարներն արդեն հրապարակվել են ապրանքանիշի կայքում:
Նախագծի անվանումն է՝ «Եվայի այգիները»:


Դատելով լուսանկարներից՝ հավաքածուն դերասանուհուն հատուկ ոճով է՝ կանացի եւ նուրբ, բայց, միաժամանակ, տարատեսակ դետալներով եւ նախշերով:



© NEWS.am STYLE