Ռիտա Օրան իր առանձնատանը 30.000 դոլարով բունկեր կկառուցի

16:35   20 մարտի, 2017

Ռիտա Օրան իր առանձնատանը 30.000 դոլարով բունկեր կկառուցի: 26-ամյա երգչուհին խուճապային տրամադրություններ է ունենում:

2015 թվականին բրիտանական X Factor-ի ժյուրիի անդամի տուն էր ներխուժել Շարաֆ Էլմուդենը: Ռիտան տանը քրոջ՝ Ելենայի հետ է եղել: Աղջիկներն արթնացել են, թաքնվել սենյակներից մեկում եւ ոստիկանություն զանգահարել: Այդ ընթացքում Շարաֆը հասցրել է 200 հազար դոլար արժողությամբ զարդեր գողանալ: Իհարկե,  նրան արագորեն բռնել են եւ 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել:

Դրանից հետո Ռիտա Օրան հոգեբանական խնդիրներ ունի. նա գիշերները մշտապես վախենում է, նրան տանջում է անքնությունը:

«Նա մշտական վախի մեջ է ապրում: Նա ուզում է իրեն ապահովագրել նման հետագա խնդիրներից: Չնայած հանցագործը բանտում է, նա վախենում է, որ կրկին նման բան կարող է տեղի ունենալ: Այդ պատճառով նրա առանձնատանը հատուկ տեխնիկա են տեղադրել: Շուտով Ռիտան նաեւ փոքրիկ բունկեր կկառուցի: Իր անվտանգության համար նա պատրաստ է ծախսել՝ որքան հարկն է»,- նշել է ներքին աղբյուրը:



© NEWS.am STYLE