Բելլա Հադիդը Ջամայկա է մեկնել, մինչ նրա նախկին ընկեր The Weeknd-ը զվարճանում է Սելենա Գոմեսի հետ

18:20   20 մարտի, 2017

Մոդել Բելլա Հադիդը որոշել է ուրախ ժամանակ անցկացնել Ջամայկայում, մինչ նրա նախկին ընկերը՝ երգիչ The Weeknd-ը, Տորոնտոյում գրկախառնվում ու համբուրվում է Սելենա Գոմեսի հետ:

Ակնհայտ է, որ 24-ամյա երգչուհին եւ 27-ամյա երաժիշտը վայելում են միմյանց ընկերակցությունը:

Սիրահարներին միասին «բռնացրել» են Տորոնտոյում, իսկ դրանից մեկ օր առաջ հայտնի էր դարձել, որ Սելենան զարդարելու է ամերիկյան Vogue-ի ապրիլյան համարը: Պարբերականին Գոմեսը պատմել է դեպրեսիայի եւ վերականգնողական կենտրոնում գայլախտի հետեւանքներից բուժվելու մասին:


Իսկ այդ ընթացքում, դատելով Բելլայի Instagram-ից, մոդելն ընկերների հետ մեկնել է Կարիբյան ծովի լողափ:
«Լավագույն օր: Հրաշալի վայր»,- լուսանկարներից մեկը մակագրել է Բելլան:



© NEWS.am STYLE