Մազերի խնամքի գաղտնիքներ աստղերից. մուգ մազերի դիմակ Պենելոպա Քրուզից

12:59   28 մարտի, 2013

Ժամանակակից էստրադայի եւ կինոյի աստղերի գեղեցկության գաղտնիքները ոչ միշտ են ներառում բացառիկ կոսմետիկա արտադրողների թանկարժեք միջոցները: Նույնիսկ հայտնի մարդիկ գեղեցկությունը պահպանելու համար հաճախ օգտագործում են տնային պայմաններում պատրաստված կոսմետիկա:

Պենելոպա Քրուզն իրավամբ կարող է համարվել ամենից շքեղ մուգ մազերի տիրուհիներից մեկը: Դրանց գեղեցկության գաղտնիքը ոչ միայն լավ ժառանգականությունն ու ճիշտ սնուցումն է, այլեւ մազերն ամրացնող եւ սնուցող հատուկ դիմակի օգտագործումը:

Ձեզ անհրաժեշտ են.

- 1 հասած դեղձ կամ մանգո;

- 1 թեյի գդալ սուրճ;

- 1 թեյի գդալ դարչին;

- 3 հատ լորի ձու;

- 1 ճաշի գդալ մեղր:

Դիմակի բոլոր բաղադրիչները լավ խառնել եւ քսել մազարմատներին եւ մազերի ամբողջ երկարությամբ: Մազերը ծածկել սրբիչով եւ 1 ժամ թողնել:



© NEWS.am STYLE