Ութ հնարք հագուստի հետ, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը

19:30   20 մարտի, 2017

Համաշխարհային նորաձեւությունն ամեն օր նոր թրենդներ է առաջ բերում՝ փորձելով թեթեւացնել կանանց ու տղամարդկանց փնտրտուքները հագուստի հարցում։ Սակայն ինչ էլ նրանք մոգոնեն, միեւնույն է, ամենապատասխանատու պահին միշտ ինչ-որ դետալ պոկվում է, փչանում կամ պարզապես գեղեցիկ չի նայվում...

Հենց նման դեպքերից խուսափելու համար NEWS.am STYLE-ը գտել է մի քանի հնարք, որոնք առօրյայում կիրառելը շատ հեշտ է։

1. Անընդհատ վար սահող շղթա

Եթե տավատի շղթան անընդհատ ցած է իջնում, ապա միայն դրա համար տաբատը դեն նետելն այնքան էլ խելքին մոտ չէ։ Առաջարկում ենք վարսերի փոքր ամրակի օգնությամբ լուծել խնդիրը։

2. Բլուզի տակից երեւացող ներքնազգեստ

Կրծկալի թելիկները դուրս չեն գա բլուզի տակից, եթե կիրառեք այս հնարքը։ Պարզապես հարկավոր է փոքրիկ ամրակ կարել բլուզի ներսի հատվածում, եւ հարցը լուծված է։

3. Եթե կարուձեւի սիրահար չեք՝

4. Արդուկել զգեստի առանձին հատվածները

Եթե, օրինակ, անհարթ է վերնաշապիկի օձիքը կամ թեւքը, ապա կարող եք այն արդուկել վարսերի համար նախատեսված հարդարիչով։

 5. Վիզուալ երկար ոտքեր

Եթե ցանկանում ես ավելի բարձր երևեւալ քո հասակից, ապա պետք է դիմես այս վիզուալ հնարքին։

6. Զոլերի ուժը

Այս լուսանկարը հիանալիորեն ցույց է տալիս, թե ինչպես են հորիզոնական զոլերը փչացնում կառուցվածքը, իսկ ուղղահայաց զոլերն ընդգծում այն եւ ավելի նրբագեղ դարձնում։

7. Տաբատը՝ երկարաճիտ կոշիկի մեջ

Ամենասովորական գուլպան կարող է օգնել ձեզ ավելի կոկիկ տեղավորել տաբատը երկարաճիտ կոշիկի մեջ։

8. Բաց մեջքով զգեստներ

Վերջապես կարելի է կրել բաց մեջքով զգեստ՝ առանց մտածելու թափանցիկ կրծկալի մասին։ Պարզապես կարեք կրծկալի բարձիկները զգեստի ներսի հատվածում։

Լուսանկարները՝ dailystory.me



© NEWS.am STYLE