Թիմաթիի՝ դստերն ուղղված օրիգինալ շնորհավորանքը դարձել է ամենահայտնին ռուսական Instagram-ում

15:50   20 մարտի, 2017

Ռեփեր Թիմաթին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով իր դստեր՝ Ալիսայի տարեդարձը.

«Մի ամբողջ 3 տարի!!! Ես եւ մայրիկը սիրում ենք քեզ եւ մաղթում, որ դու այդքան արագ չմեծանաս. մենք քո հետեւից չենք հասցնում»,- լուսանկարը մակագրել է Թիմաթին։

Публикация от Black Star (@timatiofficial)

Լուսանկարը, որում ռեփերը, նրա նախկին կինը՝ մոդել Ալյոնա Շիշկովան, եւ 3-ամյա դուստրը՝ Ալիսան, պատկերված են ամբողջությամբ սեւ զգեստներով, ընդամենը մի քանի ժամում ստացել է 700 հազարից ավելի հավանություն՝ այդպիսով դառնալով ռուսական Instagram-ի ամենահայտնի նկարը։

Հավելենք, որ Ալիսայի նախորդ տարեդարձին ընտանիքը կրել է ճերմակ հագուստ։



© NEWS.am STYLE