«Մերժվածը» հեռուստասերիալի աստղ Թինա Դատայի նոր լուսանկարն ու խորհրդավոր գրառումը

17:25   20 մարտի, 2017

Բոլիվուդյան «Մերժվածը» հայտնի հեռուստասերիալի աստղ Թինա Դատան շարունակում է իր ակտիվությամբ ուրախացնել Instagram-ի հետեւորդներին:

Դերասանուհին այսօր նոր լուսանկար է հրապարակել, որում ազգային լուծումներով շքեղ զգեստով է:

«Հաճախ ոչ թե կյանքի տեւողությունն է կարեւոր, այլ այն խորությունը, երջանկությունն ու խաղաղությունը, որի մեջ դու ապրում ես»,-լուսանկարը մակագրել է դերասանուհին:

Երկրպագուներն, ինչպես միշտ, շատ մեկնաբանություններ են արել աստղի լուսանկարի տակ: Նրանցից շատերը նկատել են, որ զգեստը Թինային շատ է սազում եւ որ նա իսկական տիկնիկի է նման:



© NEWS.am STYLE