Վեց Must Have` Գարուն-Ամառ 2017-ի համար

18:44   20 մարտի, 2017

Աշխարհահռչակ Vogue ամսագրի խմբագրությունը նորաձեւության մոլի երկրպագուների համար առանձնացրել է գարուն-ամառ 2017 սեզոնի գլխավոր միտումները, որոնք պետք է տեղ գտնեն ձեր զգեստապահարանում։

Եվ այսպես, սեզոնի գլխավոր թրենդը վարդագույնն է՝ պաստելայինից մինչեւ մորեգույն։

Հաջորդ միտումը՝ ճերմակ, կիսաթափանցիկ զգեստ։

Պուտավոր նախշը կրկին վերադառնում է։

Այս գարնանը եւ ամռանը սպորտային հագուստը լինելու է պիկում, ինչպես երբեւէ։

Նորաձեւություն է վերադառնում 1980-ականների ոճը՝ լայն, ուռած թեւերով զգեստները, բանան-տաբատները, փայլերն ու, ըստ Vogue-ի խմբագիրների, այլ անճաշակությունները...

Եվ, վերջապես, այս տարի կրկին արդիական է դառնում նարնջագույնի եւ կապույտի համադրությունը։

Լուսանկարները՝  Vogue-ի



© NEWS.am STYLE