Համացանցում հայտնվել է «Ֆարգո» սերիալի երրորդ սեզոնի անոնսը

12:33   21 մարտի, 2017

«Ֆարգո» սերիալի երկրպագուներ, երրորդ սեզոնին սպասելու քիչ ժամանակ մնաց (ցուցադրությունը կմեկնարկի ապրիլի 19-ին): Այս անգամ դետեկտիվ սերիալի գլխավոր հերոսը բրիտանացի դերասան Էվան ՄաքԳրեգորն է:

Սերիալի Twitter-ի պաշտոնական էջում հայտնվել է անոնսը, իսկ 45-ամյա շոտլանդացին ժապավենում հանդես է եկել գլխավոր դերում:


ՄաքԳրեգորը հայտնվում է նախկին բանտարկյակի կերպարով, որը սեփական անհաջողությունների համար մեղադրում է հաջողակ եղբորը: Ի դեպ, հաջողակ ձեռներեցի դերը` այսինքն՝ Էմիթ եւ Ռեյ Ստասսիների, նույնպես Էվանն է խաղացել: Նրա հետ միասին սերիալում կհայտնվեն այլ նոր դեմքեր՝ Դեւիդ Տյուլիսը, Մայքլ Սթալբերգը, Մերի Էլիզաբեթ Ուինսթեդը:


«Ֆարգո» սերիալում նկարահանումները երկարատեւ դադարից հետո ՄաքԳրեգորի առաջին մասնակցությունն է հեռուստատեսային նախագծին:



© NEWS.am STYLE