«Մերկ Պուտին» եւ SMS. Երեւանում բացվել է նկարիչ Սամվել Սաղաթելյանի ցուցահանդեսը (ֆոտոռեպորտաժ)

11:01   21 մարտի, 2017

Տաղանդավոր նկարիչ Սամվել Սաղաթելյանի ստեղծագործություններին NEWS.am STYLE-ը քանիցս անդրադարձել է:

Ոչ բոլոր արտիստները կարող են ցուցահանդես կազմակերպել Արմավիրի՝ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնում»։ Սամվել Սաղաթեյլանն այնտեղ ներկայացրել էր իր «Սահմանային իրականությունը»։

Իսկ երեկ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Calumet բարում կայացավ նկարչի նոր նախագծի բացումը, որը կոչվում է SMS - Save my Soul:

NEWS.am STYLE-ը նույնպես մասնակցել է միջոցառմանը, որտեղ մեր տեսախցիկը ֆիքսել է Սամվելի ստեղծագործությունները: Դրանց մասին արտիստն ինքն է պատմել մեզ հետ զրույցում:

Մանրամասները՝ տեսանյութում



© NEWS.am STYLE