Նիհարողի օրագիր. վարժությունների համալիր փորի համար

13:18   30 մարտի, 2013

Ողջույն: Որոշեցի ծանոթանալ փորի համար նախատեսված վարժությունների համալիրին: Իհարկե, ամբողջությամբ տափակ փոր ունենալուց շատ հեռու եմ (ի դեպ, վերջին 3 օրերին ազատվել եմ 1 կգ-ից), բայց ամեն դեպքում:

Որպեսզի ձեր փորը դառնա տափակ, հետեւեք մի քանի պարզ կանոնի:

1. Փորձեք խուսափել այն մթերքներից, որոնք փորի փքում են առաջացնում: Յուրաքանչյուր մարդու համար այդ մթերքները տարբեր են: Ամենից տարածվածներն են՝ կաղամբը, խնձորը, լոբին, կաթնամթերքը:

2. Հրաժարվեք ծամոնից: Դրանց պատճառով ավելորդ օդը թափանցում է մեր որովայն: Ավելի լավ է առանց շաքարի կոնֆետներ գնեք եւ ձեր ատամների հետ ամեն ինչ կարգին կլինի:

3. Աշխատեք ուտելիքին աղ չավելացնել: Այն ջուրը պահում է օրգանիզմում, ինչն էլ ձեզ գիրուկ է դարձնում:

4. Պետք չէ նյարդանանալ, հատկապես մանրուքների համար: Եթե դուք կենտրոնանում եք խնդիրների վրա, ձեր օրգանիզմում սթրեսի հորմոն է առաջանում, ինչն էլ սպիտում է քաղցրեղեն ուտել:

5. Ավելի շատ մեջքի վարժություններ արեք: Եթե որովայնը ձգող վարժություններ եք անում, դա չի նշանակում, որ փորն անհետանում է:

Վարժություն 1.

Պառկեք մեջքի վրա, ոտքերը հավաքեք դեպի ծնկները եւ սկսեք բարձրացնել մարմինը: Առաջին անգամ, հավանաբար, ոչինչ չի ստացվի: Սակայն ժամանակի ընթացքում այս վարժությունը կկարողանաք կատարել 3 մոտեցմամբ՝ 15-ական անգամ:

Վարժություն 2.

Պառկեք փորի վրա, ձեռքերն ու ոտքերը ձգեք: Մարմինը բարձրացրեք եւ դանդաղ իջեցրեք: Կրկնեք 3 մոտեցմամբ՝ 10-ական անգամ:

Վարժություն 3.

Փորի վրա պառկած դիրքում ձեռքերն առաջ ձգեք եւ միմյանց ագուցեք: Ձեռքերն ու ոտքերը բարձրացնելով՝ 20 անգամ դանդաղ օրորվեք: Սկզբում այս վարժությունը ձեր դժվար կթվա, սակայն հետո պետք է այն կրկնեք 2 անգամ:

Ահա եւ վերջ: Հուսով եմ՝ կօգնի:

Անի



© NEWS.am STYLE