Պենելոպե Քրուզը կմարմնավորի Դոնաթելլա Վերսաչեին

13:06   21 մարտի, 2017

American Crime Story սերիալի երկրպագուներին ակնհայտորեն սա կհետաքրքրի. հաջողված առաջին սեզոնից հետո երկրպագուներին սպասում են երկրորդ, երրորդ եւ չորրորդ սեզոնները: Երկրորդ սեզոնն արդեն մշակման փուլում է եւ կենտրոնանալու է Քաթրին փոթորկի հետեւանքների վրա, երրորդը կպատմի Versace նորաձեւության տան հիմնադիր Ջաննի Վերսաչեի սպանության, իսկ չորրորդը՝ Քլինթոն-Լեւինսկի սկանդալի մասին:

Նախագծի երրորդ սեզոնում ներգրավվել է առաջնակարգ աստղ Պենելոպե Քրուզը: Ըստ THR-ի՝ 42-ամյա դերասանուհին մարմնավորելու է հայտնի դիզայների քրոջը՝ Դոնաթելլա Վերսաչեին:

Երրորդ սեզոնն էկրաններին կհայտնվի 2018 թվականին:
Սցենարի հիմքում ընկած է Մորին Օրթի Vulgar Favors գիրքը,  որը հրատարակվել է 1999 թվականին: Պարզ է, որ հեռուստանախագծի երրորդ սեզոնը նվիրված կլինի 1997 թվականին Մայամի Բիչում Ջաննի Վերսաչեի սպանությանը:  Վերջինիս կմարմնավորի վենեսուելացի դերասան Էդգար Ռամիրեսը, իսկ մարդասպանին՝ Դարեն Քրիսը:



© NEWS.am STYLE