Քորթնի Քարդաշյանը Բեւեռլի Հիլզում հանրությանն է ներկայացել գիշերազգեստով

14:18   21 մարտի, 2017

Քորթնի Քարդաշյանը դավաճանել է վերջերս Քարդաշյան ընտանիքի բոլոր անդամների կողմից սիրված casual ոճը եւ Բեւեռլի Հիլզում հանրությանը ներկայացել գիշերազգեստով:

Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի 37-ամյա աստղին նկատել են ջինսով, բարձրակրունկ կոշիկով, հսկայական ակնոցով եւ սեւ պայուսակով:


Հատկանշական է, որ գիշերազգեստի վրա Քորթնիի անունն է գրված։


Առայժմ հայտնի չէ, թե Քորթնին որտեղից եւ ուր է գնացել:


Իսկ մենք հիշեցնենք, որ ընտանեկան ռեալիթի շոուի կիրակնօրյա թողարկման ընթացքում Քիմ Քարդաշյանը մանրամասներ է պատմել Փարիզի կողոպուտի մասին՝ հայտարարելով, որ վախենում էր, թե իրեն կբռնաբարեն:


«Բերանս ինքնակպչուն ժապավենով փակեցին, ձեռքերս կապեցին ու մահճակալի վրա նետեցին: Կարծում էի՝ ինձ կբռնաբարեն, եւ մտովի պատրաստվում էի դրան: Բայց նրանք դա չարեցին, այլ պարզապես ատրճանակն ինձ վրա ուղղեցին: Վստահ էի, որ կսպանեն ինձ: Հետո նրանք փող պահանջեցին, ես ցույց տվեցի նշանադրության մատանին: Նրանք վերցրեցին այն, ինձ լոգասենյակում փակեցին ու փախուստի դիմեցին»,- քույրերին պատմել է Քիմը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE