Իրինա Այվազյանը` «Երանի»-ում այլեւս չնկարահանվելու եւ իր մասնակցությամբ նոր նախագծերի մասին

14:05   21 մարտի, 2017

Դերասանուհի Իրինա Այվազյանն այլեւս չի նկարահանվում «Երանի» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում էր Լիզային: Պատճառների մասին NEWS.am STYLE-ը զրուցել է դերասանուհու հետ։

««Երանի»-ում էլ չեմ նկարահանվում, որովհետեւ կերպարիս գործողություններն էին ավարտվել»,-մեզ հետ զրույցում ասաց Իրինան` հավելելով, որ հեռուստասերիալում նկարահանվելու շնորհիվ մի շարք ձեռքբերումներ է ունեցել.

«Առաջին հերթին ճանաչում եմ ձեռք բերել` իր լավ եւ վատ կողմերով, եւ, իհարկե, փորձ, որն ինձ օգնելու է հետագայում»:

Դերասանուհին արդեն հասցրել էր մտերմանալ իր խաղընկերների հետ.

«Հիմնականում բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ եղել, բայց, երեւի, կառանձնացնեմ Ադրիանա Գալստյանին եւ Մհեր Գեւորգյանին, որոնց հետ էլ կապված էր իմ կերպարը»:

Տուրիզմի հայկական ինստիտուտի մենեջմենթ բաժնի ուսանողուհի Իրինան այս շրջանում զբաղված է դասերով, սակայն դերասանուհին շտապեց ուրախացնել երկրպագուներին.

«Միանգամից երկու տեսահոլովակում եմ նկարահանվել: Մեկը Վահե Ալեքսանյանի «Ասա»-ն է, որտեղ, ի դեպ, նաեւ կտեսնեք «Երանի»-ի դերասանուհի Աննա Սարգսյանին, իսկ մյուսը` Վարդան Գալստյանի տեսահոլովակն է: Նրանք երկուսն էլ իմ լավ ընկերներն են:

Շուտով ինձ կտեսնեք նաեւ այլ հեռուստանախագծերում: Շատ ծրագրեր ունեմ: Հուսով եմ` անկատար չեն մնա»,-նշեց դերասանուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Իրինա Այվազյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE