14:32 21 մարտի, 2017Այս տարվա հունվարին NEWS.am STYLE-ը գրեց, որ հայտնի երգչուհի Ջեյ Լոն մասնակցելու է World of Dance շոուին: Նա վարելու է շոուն, որի ժյուրիի կազմում ընդգրկված են երգիչ Ne-Yo-ն, պարուսույց Դերեք Հաֆը եւ պարուհի, դերասանուհի Ջեննա Դուանը (Չենինգ Տատումի կինը):

NBC-ն եւ Universal Television-ը շոուի նկարահանումները վերսկսելու որոշում են կայացրել անցյալ տարվա հուլիսին: Տասը մասից բաղկացած շոուի հաղթողը մեկ միլիոն դոլար կստանա:


Երեկ NBC Universal ստուդիայում կայացել է շոուի շնորհանդեսը, որին Ջեյ Լոն ներկայացել է սադրիչ զգեստով:


Մի խոսքով՝ ինչպես միշտ:


Ջեյ Լոն եւ Ջեննան

Դերեք Հաֆը եւ Ջեննան
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty-ի, BroadImage-ի