Մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն կիսամերկ նկարահանվել է Love Magazine-ի համար

15:19   21 մարտի, 2017

Love Magazine-ը կրկին մեզ ուրախացրել է հայտնի մոդելի մասնակցությամբ հոլովակով: Youtube-ում LOVE Magazine-ի ալիքում գարնանային հոլովակ է հրապարակվել անկրկնելի Ալեսանդրա Ամբրոսիոյի մասնակցությամբ:

Love Magazine-ը սովորաբար նման հոլովակներ հրապարակում է Սուրբ Ծննդից առաջ, բայց գարնան շունչն արդեն նվաճել է մոլորակը, եւ պարբերականը չէր կարող հերթական գլուխգործոցը չնկարահանել:


Բրազիլիացի 35-ամյա գեղեցկուհին Love Magazine-ի համար կիսամերկ է նկարահանվել։ Մոդելի ոճը վստահվել է Շոն Նայթին։ Spring Break (Գարնանային արձակուրդներ) անվանումը ստացած տեսանյութի ռեժիսորը Դագ Ինգլիշն է:


Հոլովակում Ալեսանդրան զբոսնում է լողավազանի շուրջ՝ ցուցադրելով կազմվածքը:



© NEWS.am STYLE