16:17 21 մարտի, 2017Մոնիկա Բելուչին կվարի Կաննի 70-րդ կինոփառատոնը. այս մասին NEWS.am STYLE-ը տեղեկացավ կինոփառատոնի Twitter-ի էջից:

«Հիասքանչ Մոնիկա Բելուչին կվարի կինոփառատոնի բացման եւ փակման արարողությունները»,- ասված է հաղորդագրությունում:

Այս տարի փառատոնը կանցկացվի մայիսի 17-28-ը:
Ժյուրին կգլխավորի իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը:

Ի դեպ, Մոնիկան 17 տարի առաջ փառատոնին մասնակցել է «Կասկածի տակ» ֆիլմով, 2003 թվականին վարել դիտումների կինոֆորումը, իսկ 2006-ին ներառված է եղել ժյուրիի կազմում:
2014 թվականին էլ Կաննի կինոփառատոնում ներկայացվել է Բելուչիի մասնակցությամբ «Հրաշքներ» ժապավենը: