«Универ» եւ «СашаТаня» սերիալների աստղ Անդրեյ Գայդուլյանի սմարթֆոնը գողացել են

16:34   21 մարտի, 2017

Երեկ Մոսկվայում գողացել են ռուսական «Универ» եւ «СашаТаня» սերիալների աստղ Անդրեյ Գայդուլյանի սմարթֆոնը: Դերասանի կինը՝ Դիանա Օչիլովան, մի քանի ժամ շարունակ չի կարողացել հասկանալ, թե ինչ է պատահել Անդրեյի հետ, մինչեւ նա կապվել է կնոջ հետ եւ տեղեկացրել, որ իր հեռախոսը գողացել են:

Արտիստի ներկայացուցչի խոսքով՝ Գայդուլյանը հեռախոսը մոռացել է տաքսի ծառայության մեքենաներից մեկում: Լրագրողները պարզել են, որ աջակցման ծառայությունում հրաժարվել են օգնել դերասանին՝ պատճառաբանելով, որ վարորդներից մոռացած հեռախոսի մասին տեղեկություն չեն ստացել: Այդ ժամանակ Անդրեյը դիմում է ներկայացրել ոստիկանություն:

«Այո՛, Անդրեյի հեռախոսը գողացել են: Որոնումները դժվարանում են այն պատճառով, որ Անդրեյի սմարթֆոնի տեղորոշման ծառայությունն անջատված է»,- Գայդուլյանի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բոգոսլավնսկիին է վկայակոչում Life.ru-ն:


Դերասանն առայժմ չի մեկնաբանել տհաճ միջադեպը:



© NEWS.am STYLE