Լուսինե Քոչարյանի եւ Էվա Ոսկանյանի «մենամարտը»` «Ուկրաինայի Ձայնը» նախագծում (տեսանյութ)

15:25   21 մարտի, 2017

«Ուկրաինայի Ձայնը» նախագծի «Մենամարտ» փուլում այս անգամ պայքարում էին միանգամից երկու հայ երգչուհի` Լուսինե Քոչարյանն ու Էվա Ոսկանյանը:

Երգչուհիները կատարեցին «How Deep Is Your Love» հայտնի հիթը` արժանանալով ժյուրիի անդամների տարբեր կարծիքներին: Այնուամենայնիվ, նրանցից միայն մեկը կարող էր անցնել հաջորդ փուլ:

Ճակատագրական որոշումը պետք է կայացներ աղջիկների մարզիչը` «Եվրատեսիլ-2016»-ի հաղթող Ջամալան, որի համար եւս դժվար էր ընտրություն կայացնել իր երկու հայրենակցուհիների միջեւ:

Ջամալան, ի վերջո, որոշեց նախագծում թողնել Լուսինե Քոչարյանին.

«Դուք ե՛ւ կարողացաք, ե՛ւ, միեւնույն ժամանակ, չկարողացաք ցույց տալ այն, ինչ կատարվում էր բեմի վրա: Ամեն դեպքում, կարծում եմ` Լուսինեն դեռ իրեն ավելի լավ կկարողանա դրսեւորել»,-իր որոշումն այսպես մեկնաբանեց երգչուհին:

Երկու հայուհիների «մենամարտին» կարող եք հետեւել տեսանյութում:

 



© NEWS.am STYLE