Ինչպիսին է «Կասանդրա» հեռուստասերիալի աստղ Օսվալդո Ռիոսն այսօր (ֆոտո)

18:02   21 մարտի, 2017

«Կասանդրա» հեռուստասերիալը 90-ականներին ամենաճանաչվածներից էր: Վենեսուելական այս հեռուստասերիալը դիտում էին աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Կասանդրայի եւ Լուիս Դավիդի հարաբերությունները հուզում էին բոլորին, իսկ նրանց մարմնավորող դերասաններ Կորայմա Տորեսն ու Օսվալդո Ռիոսը 90-ականների ամենագրավիչ աստղերի շարքում էին:

NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է 44-ամյա Կորայմա Տորեսին` տարիներ անց: Իսկ այսօր մենք «պեղել ենք» Օսվալդո Ռիոսի Instagram-ը, որտեղ, ի դեպ, աստղը շատ ակտիվ է եւ հաճախ է իր առօրյան ներկայացնող լուսանկարներ հրապարակում:

Դատելով այդ լուսանկարներից` 57-ամյա դերասանը մինչ օրս փայլում է իր արտաքին տվյալներով եւ շարունակում գրավել երկրպագուհիների սրտերը:

Նրա լուսանկարներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշարությանը:



© NEWS.am STYLE