Հինգ գործոն, որ հարկավոր է հաշվի առնել կյանքի ընկեր ընտրելիս

15:05   22 մարտի, 2017

1. Հոտը:

Մենք կաթնասուն ենք, նշանակում է՝ էությամբ սպիտակուցային էականեր ենք: Սպիտակուցը միշտ էլ հոտ է ունենում: Եթե դուք արձագանքում եք մարդուն, նշանակում է՝ առաջին գործոնը՝ հոտը, աշխատել է: 

2. Առնանդամի ձեւը եւ չափը:

Սերտ շփումը նշանակություն ունի եւ ազդում է երկուսի բավարավածության մակարդակի վրա:

3. Խառնվածք

Խառնվածքը երեք դրսեւորում է ունենում՝ կյանքում, կենցաղում եւ ինտիմ մերձեցման ժամանակ:

4. Ժամանցի մակարդակը:

Աշխատանքը պարտադրա՞նք է, թե՞ հաճույք: Եթե ձեզ համար աշխատանքը հաճույք է, դա լավ է, բայց ձեզ համար դժվար կլինի զուգընկեր գտնել:
Եթե աշխատանքը պարտադրանք է, ապա ձեզ համար դժվար կլինի ապրել նրա հետ, ով բավականություն է ստանում աշխատանքից:
Կա այսպիսի միտք՝ «Աշխատել՝ ապրելու համար, թե ապրել՝ աշխատելու համար»: 98%-ը կողմ է առաջին, 2%-ը՝ երկրորդ տարբերակին:

5. Ամոթի, անհարմարության զգացողություն:

Դա նշանակում է սոցիալական կարգավիճակին համապատասխանություն: Եթե ձեզ անհարմար չէ հանրային վայրերում ձեր ուղեկցի հետ՝ ապա ձեզ մոտ հաջող կստացվի ամեն ինչ:


Այսպիսով, եթե աշխատեց 1-ին գործոնը՝ ձեր միությունը կդիմանա կես տարի:
Եթե 1-ին եւ 2-րդ գործոնները՝ 1-3 տարի:
Եթե 1-ին, 2-րդ, եւ 3-րդ գործոնները, ապա 5-7 տարի:
Եթե 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ գործոնները՝ 11-12 տարի:


Բոլոր հինգ գործոնների պարագայում հարաբերությունները կարող են ձգվել 15-25 տարի: Եվ եթե զույգերը միմյանց նկատամամբ կարողանան լինել բարյացակամ, հասուն, հարգալից, ապա հնարավոր է՝ մինչեւ կյանքի վերջ:

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE