Խոհանոցային հնարքներ, որոնք կթեթեւացնեն կենցաղը

20:32   21 մարտի, 2017

Ժամանակակից տեխնոլոգիաներն, ինչ խոսք, թույլ են տալիս ստեղծել մարդկանց կենցաղը թեթեւացնող ամենատարբեր իրեր, բայց ոչ միշտ են դրանք հասանելի կամ մատչելի։ Եթե չկան ֆինանսական բավարար միջոցներ՝ շուրջն ավելի հարմարավետ դարձնելու եւ առօրյա հոգսերը թեթեւացնելու համար, ապա պետք է գործի դնել երեւակայությունը։

Ստորեւ ներկայացնում ենք խոհանոցային մի քանի հնարք, որոնք կխնայեն ձեր ժամանակն ու կազատեն ավելորդ խնդիրներից։

1. Եվ այսպես, որպեսզի խնձորը կտրատված վիճակում չսեւանա, պետք է ցողել այն կիտրոնի հյութով։

2. Սառը սուրճի սիրահարները կարող են ոչ թե սուրճը եփել եւ սպասել, թե երբ է այն սառելու, այլ եփած սուրճը լցնել սառույցի տարայի մեջ եւ դնել սառնարանը։

3. Եթե ուտեստը աղի է ստացվել, ապա եփելու ընթացքում դրան ավելացրեք կարտոֆիլ, որն, այսպես ասած, կուտի աղը։

4. Փոքր այրվածքների դեպքում ցավը կօգնի մեղմացնել սոյայի սոուսը։

5. Որպեսզի աղն ու պղպեղը չխոնավանան, տարայի մեջ բրինձի մի քանի հատիկ գցեք։

6. Լոգանքի ընթացքում առաջացած գոլորշին կհարդուկի ձեր հագուստը։

7. Թեյի թերթիկները կօգնեն ազատվել սառնարանի տհաճ հոտից։

8. Եթե միկրոալիքային վառարանում իրար կողքի երկու տարա չեն տեղավորվում, փորձեք կիրառել այս լուծումը։

Աղբյուրը՝ Adme.ru



© NEWS.am STYLE