«Եվրատեսիլ-2017». Արծվիկին կարող են թույլ չտալ մուտք գործել Ուկրաինա

17:47   21 մարտի, 2017

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկին հնարավոր է՝ թույլ չտան մասնակցել մրցույթին, որն այս տարի անցկացվում է Կիեւում. տեղեկացնում է Gazeta.ru-ուն՝ վկայակոչելով «Говорит Москва» ռադիոկայանը։

Արծվիկ Հարությունյանին կարող են թույլ չտալ մուտք գործել Ուկրաինա՝ Ղրիմ այցելության պատճառով։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունները պետք է ստուգեն՝ արդյոք երգչուհին եղել է Ղրիմում, թե ոչ։

Ինչպես հաղորդել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն, եթե Հարությունյանն իսկապես այցելել է Ղրիմ, ապա նրա մասով առանձին որոշում կկայացվի։

Հավելենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին` Կիեւում: 



© NEWS.am STYLE